Թուրքական Bianet անկախ լրատվական ցանցի թղթակից Բուրջու Բալըքթաշը՝ հայ եւ թուրք լրագրողներից կազմված ավտոբուսային շրջագայության անդամներից մեկը, «Բարեւ Հայաստան» հրապարակման մեջ նկարագրել է իր տպավորությունները։
«Հանգիստ կարող եմ ասել, որ մի ավտոբուսային շրջագայության մասնակցեցի, որը կյանքս փոխվեց։ Շրջագայության կազմակերպիչներն էին Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս Հայաստան»-ը եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն»-ը։ Ամեն առավոտ դեպի մի նոր քաղաք էինք ճանապարհ ընկնում՝ փորձում հասկանալ միմյանց՝ հետեւելով խնդրի անցյալին եւ ներկային։ «Ինչպիսի՞ հարաբերություններ են լինում երկրների միջեւ».-հարցը տալու հետ մեկտեղ, մենք տեսանք թե ինչքան նման ենք միմյանց՝ ստեղծելով լավ բարեկամություն։
Հայ ուղեկցորդի հետ Կարսի փողոցներում
Շրջագայությունն սկսվել էր Ադանայից, սակայն ես խմբին միացա Կարսում։ Հայաստանյան մեր շրջագայության ընթացքում մեր թարգմանություններն ստանձնած NEWS.am-ի թղթակցի ուղեկցությամբ շրջում էինք Կարսի փողոցներում։ Ես երբ նրան ասացի, որ Bianet-ից եմ, պարզվեց, որ նա ոչ միայն Bianet-ը, այլ նաեւ մյուս թուրքական լրատվամիջոցներին մոտիկից հետեւում է։ Երբ մի թուրք գործչի անուն չէինք կարողանում հիշել, մեզ օգնության հասավ NEWS.am-ի թղթակիցը։
Առաջին անգամ էի Կարսում եւ հայից լսել Կարսի մասին շատ հետաքրքիր փորձ էր։ Քայլում ենք Կարսի Վարդանի կամուրջի կողմ։ NEWS.am-ի թղթակիցը պատմում է Վարդանի կամուրջի պատմությունը։ Հաջորդ մեր կանգառը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունն է։ Իմացա նաեւ, որ Կարս ժամանող բոլոր հայերը այցելում են այս վայրը։ Սակայն հայ բանաստեղծի տունը ավերակ վիճակում է։ Մի ստամբուլահայ ցանկացել է գնել այն, սակայն տանտերն այնպիսի մեծ գումար է պահանջել, որ հնարավոր չի եղել այն գնել։
Կարսում հանդիպեցինք Կովկասի մշակույթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ճարտարապետ Ալի Իհսան Ալընաքի հետ։ Օրակարգում է նաեւ Բարեկամության հուշարձանի քանդման գործընթացը։ Նա նշում է, որ Մարդկության հուշարձանի քանդումը ուղերձ է ազգայնականներին։ Մեր հայ ընկերները նրանից լավատեսական պատասխաներ են սպասում, սակայն այդ հարցերը օդում են մնում։ Ալընաքը կարծում է, որ մինչ Թուրքիան չառերեսվի դարասկզբին տեղի ունեցածի հետ, սահմանների բացում տեղի չի ունենա»,-գրել է Բուրջու Բալըքթաշը՝ շեշտելով, որ հրապարակումը շարունակելի է։




























