Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ծառայողական մեքենան Կոնիա քաղաքում վրաերթի է ենթարկել ճանապարհին հանկարծակի հայտնված երեխային:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` երեխան ճանապարհի եզրին խաղալիս է եղել եղբայրների հետ, եւ նախարարի շարասյան անցելու պահին նետվել է փողոց: Դավութօղլուի մեքենան փորձել է շրջանցել երեխային, սակայն հարվածել է նաեւ դիմացի մեքենային:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել 9-ամյա Ֆաթմանուրին: Դավութօղլուն եւ իրեն ուղեկցողները նույնպես մեկնել են հիվանդանոց եւ հանդիպել երեխայի ծնողների եւ բժիշկների հետ:
«Փառք Աստծո, բժիշկները հայտնեցին, որ վնասվածքը թեթեւ է: Մի քանի օրից նա դուրս կգրվի: Ես անպայման կայցելեմ նրան: Ես իմ այսօրվա ծրագրերը չեղյալ եմ հայտարարել եւ հուսով եմ երեխան շուտով կապաքինվի»,-ասել է թուրք նախարարը:




























