Լիբիայի նավթի նախարար եւ Լիբիայի ազգային նավթային ընկերության ղեկավար Գանեմ Շուքրին հրապարակային հրաժարվել է գեներալ Մուամար Քադաֆիի ռեժիմից` այդպիսով պարզաբանելով իր ճակատագրի վերաբերյալ հակասական տեղեկությունները: 

Հռոմում հրավիրված մամլո ասուլիսում նա հայտարարել է, թե լքել է Քադաֆիի կառավարությունը, քանի որ այլեւս չէր կարող տանել «ամենօրյա արյունահեղությունը»:

Նա հայտարարել է, թե միանում է Լիբիայում սահմանադրական պետություն ստեղծելու շարժմանը, սակայն նշել է, որ դեռեւս չի որոշել` կաշխատի՞ այլընտրանքային «ապստամբական» վարչակազմում, թե` ոչ: