Նավթի գները համաշխարհային շուկաներում հունիսի 1-ին նվազել են ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի նվազման, նաեւ արդյունաբերության զարգացման թուլացման ֆոնին:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հյուսիսծովյան Brent Crude Oil խառնուրդի հուլիսյան ֆյուչերսներն ընկել են 2,2 դոլարով եւ կազմել 114,53 դոլար մեկ բարրելի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,41 դոլարով եւ կազմել 100,29 դոլար մեկ բարրելի դիմաց:




























