Թերթին տեղեկություններ են հասել, որ նախօրեին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստության փակ ժողովում, որին մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանն ու Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ, Րաֆֆի Հովհաննիսյանը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, թե` հնարավոր է հետ կանչեք ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: Սերժ Սարգսյանը հորդորել է բանավեճ չբացել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման մասնակիցների համար դա կարեւոր է իմանալ` ստորագրությունները հետ կանչելու են, թե ոչ: «Ես ոչինչ չեմ բացառում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Թեթի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը. «Այո, ճիշտ է այդ տեղեկությունը: Այն, որի չի բացառվում ստորագրությունների հետկանչումը, վատ մեկնարկ չի, բայց հուսով եմ, որ այդ պատասխանն առավել ամբողջական կդառնա, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Հովհաննիսյանը: