Օրեր առաջ «Արմենիա»-ի ուղիղ եթերում Հովհաննես Ազոյանը զարմացրեց հանրությանը` արտասանելով «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» եւ նմանատիպ բառեր: Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը եւ երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի: Երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, ով փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետ Բարսեղյանը թեթեւակի առարկեց ղեկավարությանը եւ փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր անց պատճառաբանելով ոչ ճշտապահությունը եւ խոստանալով մեկ այլ հաղորդաշար` Բարսեղյանն աշխատանքից ազատ արձակվեց: Արդյոք դրա իսկական պատճառը Ավետի համարձակությո՞ւնն էր ընկերոջ խոսքը գետնով չտալու համար փորձ կատարելիս, թե՞ իսկապես ալիքի ամենառեյտինգային մարդկանցից մեկին կարող էին աշխատանքից հանել ուշանալու համար` միանշանակ պատասխան չկա: Թերթի տեղեկություններով, այդ որոշումը վատ արձագանք է ստացել Ավետի գործընկերների միջավայրում:
«Հրապարակ». Ինչո՞ւ է «Արմենիա»-ի ղեկավարությունը եթերից զրկել հաղորդավար Ավետ Բա
Տեղադրություն




























