Թերթին հասած տեղեկություններով, օրերս Սեւանում կայացել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրի բացումը: Ճոխ հանդիսությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ` ոստիկանության համակարգի վերնախավի ներկայացուցիչներ: Թերթը նշում է, որ հանդիսությունն անցել է առանց միջադեպերի, կրակոցներ չեն հնչել, մարդ չի սպանվել, հյուրերից եւ որեւէ մեկը չի արժանացել Ալրաղացի Լյովի թիկնազորի ուշադրությանը: Ի դեպ` «Ախ Թամարի» բացմանը հրավիրված է եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի ազգուտակը, այլեւ Ռոբերտ Քոչարյանի հետ ազգակցական կապեր ունեցող որոշ անձինք: