Եգիպտացի զինվորականները ցույցերի ժամանակ հարկադրաբար ստուգել են ցուցարարներին, որպեսզի պարզեն` նրանք մարմնավաճառներ են, թե` ոչ:

Մի խումբ կանանց ձերբակալել են մարտի 9-ին Թահրիր հրապարակում: Նրանք Amnesty International-ի ներկայացուցչին հայտնել են, որ իրենց հետ վատ են վարվել, տանջել էլեկտրաշոկով, ստիպել, որ կուսության ստուգում անցնեն:

Զինվորական խորհուրդը հերքում է այդ տեղեկությունները` պնդելով, որ կանայք իրենց շատ վատ են պահել եւ վիրավորել զիվորներին: «Այդ աղջիկները գիշերները քնում էին վրաններում, որտեղ վառվող շշեր եւ թմրանյութ ենք գտել: Մենք չէինք ուզում, որ ասեին, թե իրենց բռնաբարել են, ուստի, ուզում էինք ապացուցել, որ կույս են: Ստուգումը ցույց տվեց, որ նրանցից ոչ մեկը կույս չէ»,- ասել է զինվորական խորհրդի ներկայացուցիչը: