Երեխան հունիսի 1-ի երեկոյան բարձրացել է Երեւան քաղաքի Նուբարաշեն 14-րդ փողոցում գտնվող երաժշտական դպրոցի տանիք եւ չի կարողացել ինքնուրույն իջնել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարների ուժերով տանիքից իջեցվել է 11-ամյա Աշոտ Կարապետյանը:




























