Թուրքերի 69%-ը պաշտպանում է Եվրամիությանը Թուրքիայի անդմակցությունը, դա նրանք համարում են երկրի արտաքին քաղաքականության կարեւոր հարցերից: Այդպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները, գրում է «Sunday’s Zaman»-ը:
Ըստ հետազոտության, որն անցկացվել է անցած տարի դեկտեմբերի 6–14-ը «KA Research» եւ TESEV կազմակերպությունների կողմից 1000 ռեսպոնդենտների շրջանում, ԵՄ անդամակցության հարցն ամենաշատ աջակցությունն է վայելում Անատոլիայի հարավ-արեւելքում` 91%, որին հաջորդում է Անատոլիայի արեւելքը` 87%: Ամենցածր աջակցությունը կենտրոնական Անատոլիայում է`58%:
Թուրքիայի արտաքին քաղաքականության առավել կարեւոր հարցերից են համարվել ԵՄ հետ հարաբերությունները` 14%, Իսրայելի հետ հարաբերությունները` 7%, որին հաջորդում են ԱՄՆ-ը` 5% եւ կիպրական հարցը` 4%:
Հարցումների արդյուքններով` 52%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն բարեկամաբար չի տրմադրված Թուրքիայի նկատմամբ, 27%-ը հակառակ կարծիքին է:
Հարցումները ցույց են տալիս, որ թուրքական հանրությունը ընդունում է արտաքին քաղաքականության խաղաղ լուծումները: 75%-ը աջակցում է Թուրքիայի միջնորդական ջանքերը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում, 50%-ը պաշտապանում է Հայաստանի հետ մերձեցումը, 58%-ը` Լիբանան խաղաղապահ ուժերի առաքումը:




























