Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության արտաքին քաղաքականությունը կենտրոնացված է դեպի  թյուրքական աշխարհ, գրում է  «Today`s Zaman»-ը: Կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ թյուրքական պետությունները կենտրոնական տեղ են զբաղեցնելու կուսակցության արտաքին քաղաքականությունում:

Ընտրություններից 11  օր առաջ  շարժման ներկայացուցիչ,  կուսակացության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Ումիտ Օզդաղը թերթի հետ զրույցում նշել է, թե այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիան ներկայացված` Հայաստանի հետ երկխոսության, քրդական հարցի վերաբերյալ պահանջները կառավարող «Արդարություն եւ զրգացում» կուսակցության կողմից  անվերապահ ընդունվեցին, վկայում է այն մասին, որ արտաքին քաղաքական հարցերում Թուրքիան կախված է ԱՄՆ-ից: