Առաջիկա երեք օրերին Երեւանում եւ հանրապետության մարզերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնից:

Տեղումների հավանականությունը մեծ է հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը։ Չի բացառվում, որ որոշ մարզերում կարկուտ տեղա։

Հունիսի 3-ին Երեւանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով եւ կլինի +26 +28 աստիճան, հյուսիս արեւմտյան շրջաններում՝ կիջնի մինչեւ 4-6 աստիճանով եւ կլինի +13 +15 աստիճան։