Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային շնորհվել է 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Հիշեցնենք, որ Նոբելյան շաբաթն սկսվել է բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակակրի անունը հրապարակելով, որից հետո հայտարարվել է նաեւ ֆիզիկայի եւ քիմիայի ասպարեզներում Նոբելյան մրցանակակիրների անունները: Երեկ Ստոկհոլմում հայտարարվել է նաեւ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակը բաժին է ընկել գերմանացի գրող Հերտա Մյուլլերին: Այսօր հայտնի կդառնա նաեւ տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակակրի անունը: Մրցանակները, ինչպես միշտ, նրանց կհանձնվեն դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը:




























