Ուելսի հարավ-արեւմուտքում, Փեմբրուքում ամերիկյան Chevron ընկերության նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել: BBC-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով երկու մարդ է զոհվել:

Հաղորդվում է, որ պայթյունի արդյունքում նավթային պահուստարաններից մեկը լիովին ոչնչացվել է, մյուսը լրջորեն վնասվել է: Ականատեսների վկայությամբ, պայթյունից հետո սեւ ծուխ է բարձրացել:

Դեպքի վայր  տասնյակ հրշեջ հաշվարկներ են բերվել: Chevron-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, ներկայումս հրդեհը հաջողվել է մարել: Ընկերությունը հայտնել է, որ այժմ «միջոցներ են ձեռնարկվել իրավիճակին արձագանքելու համար»:

Դեպքի հանգամանքների հետաքննություն է ընթանում: