Թերթը գրում է, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները չնախատեսված սցենարներով ու անակնկալներով լի են լինելու: Բանից պարզվում է` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «դաբրո» է ստացել Արմավիրի մարզի տարբեր ընտրատարածքներում, մասնավորապես, իր եղբորորդի Հրանտ Գրիգորյանի տարածքում յուրայիններին` որդի Կարեն Գրիգորյանին եւ իր տիկնոջը` Նազիկ Ամիրյանին, պատգամավորի թեկնածություն առաջադրելու եւ նրանց խորհրդարան անցկացնելու համար: Իսկ թե ինչ կանի Գրիգորյանների դինաստիայից «խռոված» ու դաղված եղբորորդի Հրանտը, կերեւա առաջիկայում: