Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 4-ին Կիեւում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին:



























