Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրապարակել է ՄԱԳԱՏԵ-ի OSART հանձնախմբի հաղորդագրությունը Հայկական ատոմակայանում իրականացված ստուգումների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք մի հատված այդ հաղորդագրությունից, որտեղ հանձնախումբը նշել է հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման դրական փորձը.
• Վերջին տարիներին մի քանի կարեւոր անվտանգության համակարգեր կատարելագործվել են կայանի անձնակազմի ուժերով: Նման բացառիկ մոտեցումն ապահովում է խորացված գիտելիքներ եւ հմտություններ, որոնք թույլ կտան անձնակազմին շահագործել եւ սպասարկել նոր սարքավորումները.
• Կայանում ներդրվել է ուսուցման վարժասարք, որում օգտագործվել են կանգառի վիճակում գտնվող առաջին բլոկի մեքենասրահի հսկիչ-չափիչ վահանակները եւ սարքավորումները: Վարժասարքը գտնվում է մեքենասրահում եւ ճշգրտորեն համապասխանում է կայանի շահագործման այն պայմաններին, որոնցում աշխատում է շահագործող եւ վերանորոգող անձնակազմը.
• Կայանն ունի առանձնահատուկ ամբողջական համակարգ եւ համապատասխան ընթացակարգ, որը նախատեսված է վթարային իրավիճակներում ռեակտորի հովացման համար: Համակարգն ապահովում է անվտանգության համակարգերը եւ սարքավորումները հոսանքով կայանի լրիվ հոսանքազրկման դեպքում: Շահագործող անձնակազմն անցնում է պարբերական ուսուցում տվյալ համակարգի կիրառման համար, որն ամրապնդում է վթարի դեպքում այն գործի դնելու ունակությունը:




























