Թուրքական եւ ադբեջանական լրատվամիջոցները լրջորեն ուռճացրել են Հռոմում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի «հանդիպումը»:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց հավաստի աղբյուրը, իրականում «հանդիպման» մասին պնդելու պատրվակ է դարձել այն հանգամանքը, որ թուրք նախարարը, մտնելով ավտոբուս, ողջունել է բոլորին, այդ թվում Հայաստանի նախագահին: Հենց հարգանքի այդ սովորական դրսեւորումն էլ դարձել է հանդիպման մասին լուրեր տարածելու առիթ:
Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Դավութօղլուին, շտապեցին հայտնել նոր հանդիպման մասին: Մասնավորապես APA-ն հայտնել է, որ Դավութօղլուն կարճ զրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ եւ տեւական հանդիպում` Իլհամ Ալիեւի: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը:




























