Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլից առաջադրված պատգամավորության թեկնածու Այդըն Այայդընն այցել է Պոլսո Հայոց պատրիարքարան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը հանդիպել է Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ստամբուլի հայկական եկեղեցիների հոգեւորականները։
Այայդընը նշել է, թե Թուրքիան պետք է իր գիրկն առնի բոլոր քաղաքացիներին, առանց հաշվի առնելու կրոնական, լեզվական եւ ազգային պատկանելության։ Արք. Աթեշյանն իր հերթին ընդծել է, որ «Ժողովրդա-հանրապետական»-ը հայ քաղաքացիների համար կարեւոր ծառայություններ է մատուցել։



























