Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավորներ Վահիթ Քիլերը, պատգամավորության թեկնածու Զեքի Փեքերը եւ այլ կուսակիցներ Բիթլիսի Հիզանի շրջանում իսլամական Քանդիլի գիշերներ տոնի կապակցությամբ այցելել են քաղաքացիների տներ։

Firat գործակալության փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները տներ այցելելու ընթացքում առաջիկա ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեներ ստանալու դիմաց ընտրակաշառք են բաժանել։  Հայտնի է դարձել, որ մի շարք քաղաքացիներ ընդդիմացել են, թե իրենց ձայները չի վաճառվում եւ փորձել ինքնադատաստանի ենթարկել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին։ 

Ոստիկանությունը միջամտել է, եւ իշխող կուսակցության անդամները հեռացել են Բիթլիս։