Ռատկո Մլադիչը, ով մոր մեկ ժամ առաջ առաջին անգամ կանգնել է Հաագայի միջազգային տրիբունալի առաջ, հրաժարվել է լսել իր նկատմամբ ներկայացված մեղադրանքի ամբողջական տեքստը: Դրանից հետո դատավորներից մեկը կարդացել է մեղադրական փաստաթղթի կրճատ տարբերակը:
Մլադիչը հայտարարել է, որ շատ հիվանդ է եւ խնդրել է հաշվի առնել այդ հանգամանքը: Նա հայտարարել է, որ չի հասցրել կարդալ մեղադրանքի երեք հաստափոր հատորները, որը բերել են իր պատժախուց: Նա խնդրել է առնվազն 2 ամիս ժամանակ տալ ստացված տեղեկատվության շուրջ մտածելու համար:
Դատավորն առարկել է, որ մեղադրական եզրակացությունն ընդամենը 37 էջ է:
Դատավորը որոշել է հաջորդ նիստն անցկացնել վաղը` հունիսի 4-ին
69-ամյա Մլադիչը Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղում ձերբակալվել էր մայիսի 26-ին:
Նշենք, որ 1992-1995թթ . հակամարտության ընթացքում Մլադիչը ղեկավարել է Սերբիայի Հանրապետության բանակը Բոսնիա եւ Հերցեգովինայում: Նա մեղադրվում է մարդկության դեմ կատարված հանացագործությունենրի մեջ, մասնավորապես`1995 թ. Սերեբրենիցա քաղաքում մահմեդական բանկչության ցեղասպանության մեջ:




























