ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին «բաց լինել» ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար:

«Միացյալ Նահանգները հավատում են, որ ռազմական եղանակն այդ խնդրում անընդունելի է»,- SalamNews-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Քիթ Բինը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության կարգավորմանը առանց ուժի կիրառման եւ հենվելով Հելսնիկյան սկզբունքների վրա, որոնց հիմքը «տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն են»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Բինը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ մերձեցումը «ռազմավարական նշանակություն ունի եւ կավելացնի կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում»:

«Մենք հավատում ենք, որ հաշտեցումը կարեւոր է եւ Թուրքիայի, եւ Հայաստանի համար, եւ Կովկասյան տարածաշրջանի: Մեր ընդհանուր երազանքն է, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցյալի վերքերն ու համատեղ առաջ ընթանան,- ասել է Բինը: