Վարձու գրոհայիններն իսլամական երկրներից չեն պատերազմի Հայաստանի դեմ` Ադրբեջանի կողմից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով` Ադրբեջանն ինքը դա թույլ չի տա:
«Եկեք դիտարկենք իրավիճակը այլ տեսանկունից. այսօր Վրաստանը թույլ է տվել սխալ, որը ժամանակին արել է Ուկրաինան: Ռուսաստանի հետ պատերազմում նա իր երկիր է թողել մեծաքանակ իսլամիստ գրոհայինների, որոնք հետո պատուհաս դարձան: Ուկրաինայում կա Ղրիմ, իսկ Ղրիմը դա տեղի քրիստոնյաների եւ դարձի եկած տեղացի մահմեդականների մարտադաշտ է: Վրաստանը դրանից դասեր չէր քաղել, եւ նման ձեւով վարվեց: Այդ ճանապարհով գնացին ամերիկացիները, Աֆղանստանում նրանք խաղադրույք կատարելով մոջահեդների վրա, խաղադրույք են կատարել թշնամիների վրա: Մինչդեռ, ամերիկացիները չեն մտածում, թե ինչ է լինելու, երբ իրենք հեռանան Իրաքից ու Աֆղանստանից: Բազմահազար վարժված հմուտ գլխակեր գրոհայինները կմնան անգործ եւ կսկսեն «աշխատանք փնտրել»: Եվ համոզված եղեք, նրանք կգտնեն աշխատանք: Չմոռանանք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը», - նշել է փորձագետը, հավելելով, որ նույն իրավիճակը Չեչնիայում էր, բայց այնտեղ ժամանակին ուշքի եկան:
«Ինչո՞ւ Քադիրովը (Չեչնիայի ղեկավար- խմբ.) շրջվեց դեմքով դեպի Ռուսաստան: Որովհետեւ նա հասկացել էր, որ արաբ գրոհայինները, որոնք պատերազմել են ռուսների հետ Չեչնիայում ավելի վատն են, քան ռուսները, եւ ուշ թե շուտ նրանք կոչնչացնեն եւ Քադիրովին եւ նրա մարդկանց: Պատճառը միայն դա է», - հայտատատել է քաղաքագետը:
Վերադառնալով Ադրբեջանի թեմային, Սատանովսկին նշել է, որ Բաքուն հրաշալի գիտակցում է դա: «Ադրբեջանում սուննիներ են, դա աշխարհիկ պետություն է, եւ արմատական իսլամն այնտեղ այդքան էլ չի կիրառվում: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանի հարեւաններն են Վրաստանն ու Ադրբեջանը: Խորհրդային խարդավանքները, եւ որպես արդյունք, ղարաբաղյան հակամարտությունը չեն փոխի դա: Երբ Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի հետ` ԽՍՀՄ-ի տարածքում, դա քաղաքացիական պատերազմ է, երբ յուրայինները սպանում են յուրայիններին: Դա ռումբ է, որը դրվել էր խորհրդային իշխանությունների կողմից, հին մեթոդով… Բաքվում հասկանում են, որ երբ ՀԱՄԱՍ-ը, Հզբոլան եւ այլ «հյուրերը» հայտնվեն Բաքվում, ապա այդ նույն գրոհայիններն այնուհետեւ կսկեն զբաղվել Ադրբեջանով, եթե նույնիսկ Հայաստանը լինի առաջինը»:




























