Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն  է տարածել, համաձայն որի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղափշի հուղարկավորությանը մասնակցելու համար  Սուխում ժամանել է՝ «խախտելով Վրաստանի պետական սահմանը»։

Թբիլիսիում ուշադրություն են դարձրել նաեւ Պուտինի հետեւյալ մտքի վրա. «Մենք կնպաստենք բոլոր պետությունների, նաեւ ձեր մերձավոր հարեւանների հետ միջազգային կապերի զարգացմանը»։

«Ելնելով բացառապես Ռուսաստանի համար գոյություն ունեցող այսպես կոչված նոր իրականությունից՝ Աբխազիան երկու մերձավորագույն հարեւան ունի՝ ինքը Ռուսաստանը եւ Վրաստանը», - հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում։