Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արգելել է քանդակագործ Այդան Սալախովայի երկու աշխատանքների ցուցադրությունը ժամանակակից արվեստի Վենետիկյան բիենալեի ազգային տաղավարում:
«Հարսնացուն», որը ներկայացնում է կին` սեւ փարաջայով, եւ «Սեւ քար» մարմարե քանդակներն Ալիեւին իսլամիստական են թվացել:
Ադրբեջանի նախագահը տաղավար է այցելել մինչ դրա բացումը, եւ այցելուներին այդպես էլ չի հաջողվել տեսնել նրան դուր չեկած քանդակները` դրանք ծածկվել են սպիտակ պաստառով:
Պատճառաբանությունը մոտավորապես հետեւյալ կերպ է ձեւակերպվել, թե «աշխարհիկ պետությունը չի կարող թույլ տալ իրեն ներկայանալ Արեւելքի ստրկացված կնոջ կերպարով», գրում է «Սնոբ» պարբերականը:




























