Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները, որոնք պահանջել են դատել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, հարձակվել են իրադարձությունը լուսաբանող տեղական հեռուստաընկերություն լրագրողուհիներից մեկի վրա:

Հրապարակում հավաքվել է ավելի քան 500 մարդ, որոնք բաց դատաքննություն են պահանջել նախկին նախագահ Մուբարաքի եւ նրա տիկնոջ համար, գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես պատմել է Կահիրեի անվտանգության վարչության ղեկավար Մոհսեն Մուրադը,  հարցազրույցի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներին ինչ-որ բան դուր չի եկել եւ նրանք հարձակվել են լրագրողուհու վրա` պատռելով նրա հագուստը: Նա սակայն  հասցրել է ոստիկանին կաչնել օգնության:  Վերջինս կարողացել է աղջկան դուրս բերել ամբոխի միջից  եւ տաքսի նստեցնել, սակայն ակցիայի մասնակիցները հետապնդել են ոստիկանին, ծեծի ենթարկել նրան` խլելով զենքն ու ռադիոկապը: