Ամերիկյան Motor Trend ամսագիրն անցկացված հարցման արդյունքներով առանձնացրել է այն 5 ամենատարածված պատճառները, որոնք հունից հանում են վարորդներին, հայտնում է NEWSru.co.il-ը։
1. Ամենաշատը բարկացնում են դանդաղկոտ վարորդները,
2. Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են այն վարորդներն, ովքեր վարելուց բացի այլ գործով են զբաղված, ասենք՝ SMS-հաղորդագրություն ուղարկելով կամ հեռախոսով խոսելով,
3. Լուրջ դժգոհություն են առաջացնում այն վարորդներն, ովքեր չեն միացնում շրջադարձի ցուցիչը,
4. Ագրեսիվ վարորդները,
5. Վերջին տեղը զբաղեցնում են վարորդներն, ովքեր չեն թեքվում կարմիր լույսի տակ:



























