«Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲ ընկերության Երեւան- Բաթում-Երեւան երթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքն ակնկալվում է հունիսի  6 -ից:  Գնացքն ամենօրյա ուղերթ կիրականացնի արդեն  հունիսի 15-ից:

Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Երեւանի, ինչպես նաեւ Գյումրիի, Վանաձորի եւ Արմավիրի կայարաններում` տոմսերի վաճառքի ավտոմատացված «Օրիոն» համակարգի միջոցով, որը թույլ է տալիս խուսափել հերթերից եւ տոմսերի կրկնությունից:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը զգալի կրճատել է նաեւ ճանապարհի տեւողությունը. ներկայումս Երեւանից Բաթում հասնելու համար նախկին 18 ժամվա փոխարեն կպահանջվի 16 ժամ 37 րոպե, իսկ հակառակ ուղղության համար` նախկին  18 ժամ 13 րոպեի փոխարեն ` 16 ժամ 55 րոպե: