Թուրքիայի Ալանիա առողջարանային քաղաքում հունիսի 3-ի առավոտյան ողբերգական դեպք է արձանագրվել:  Հյուրանոցի աշխատակիցները պատմել են, որ ռուսաստանցի  ամուսինները վիճել են, որից հետո ամուսինը` Վադիմ Գայդարը առավոտյան ժամը 7-ին նյարդային վիճակում դուրս է եկել հյուրանոցից:

Ավելի ուշ պարզվել է, որ Գայդարը ցած է նետվել հյուրանոցը ծովափի հետ կապող 16մ բարձրության կամրջից:

Նրա տիկինը` Ելենա Ցարիննայան եւս նյարդային ճգնաժամ է տարել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: