Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել` Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության վրայով թռնելու համար, քանի որ երկիրը պատրաստվում է համընդհանուր ընտրություններին:

ԿԱՖ-ի մայրաքաղաք Բանգի փողոցներում խուճապ է, քանի որ ձեռնարկությունները փակվել են, իսկ մարդիկ փակվել են իրենց տներում` ընտրություններին նախապատրաստման ֆոնին, որոնք հրահրում են իրավիճակը, փոխանցում է Reuters-ը:

«Այս առաքելությունը նշանավորում է Ֆրանսիայի կողմից երկրի ապակայունացման փորձերի դատապարտումը»,- հայտարարել են Մակրոնի Ելիսեյան պալատում` ի պատասխան Կենտրոնական Աֆրիկայի նախագահ Ֆոստեն-Արշանժ Տուադերայի հարցմանը: Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը նախկին ֆրանսիական գաղութ է: