Իսրայելի ՌՕՈՒ օդանավերը Լիբանանի օդային տարածքից հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին, հարվածը հետ է մղվել, հաղորդվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությամբ:
«Այսօր ուղիղ 00:40-ին թշնամական իսրայելական օդանավերը գտնվելով Տրիպոլիի երկնքում՝ լիբանանյան օդային տարածքից հրթիռներ են արձակել Համա նահանգի արեւմուտքում գտնվող Միսյաֆի ուղղությամբ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիական ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել թշնամական օդային թիրախների մեծ մասը:





























