Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը զինվորականներին կոչ է արել պատրաստվել թուրքական ուժերի դեմ ռազմական գործողությունների, փոխանցում է AP-ն:

Խալիֆ Հաֆթարի մեկնաբանությունները կատարվել են ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի որոշման Լիբիայում թուրքական զորքերի ներկայությունը 18 ամսով երկարաձգելու մասին: Տրիպոլիի կառավարությանը թուրքական ռզինվորական օգնությունը, ներառյալ խորհրդականների, սարքավորումների եւ հետախուզության,  օգնեց կասեցնել Տրիպոլիի վրա Հաֆթարի շարունակվող հարձակումը: Թուրքիային նաեւ մեղադրում են Սիրիայից Լիբիա հազարավոր վարձականների ուղարկելու մեջ:

«Անվտանգություն կամ խաղաղություն չի լինի, քանի դեռ թուրք զինվորականների կոշիկները պղծում են մեր անարատ հողը»,- ասել է Հաֆթարը: «Մենք զենք կվերցնենք, որ մեր ձեռքերով եւ մեր ազատ կամքով խաղաղություն հաստատենք: Թշնամին ունի երկու տարբերակներից մեկը՝ կա՛մ հեռանալ խաղաղ ճանապարհով, կա՛մ ուժով արտաքսվել»,- նշել է նա՝ նկատի ունենալով Թուրքիային: