Հայաստանի առեւտրային բանկերը 2011-13 թվականների իրենց հեռանկարային զարգացման ծրագրերում կանխատեսում են ԱՄՆ դոլարի աստիճանական արժեւորում եվրոյի նկատմամբ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թ.թ.» հետազոտության մեջ:
Նշենք, որ արտասահմանյան մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ ԱՄՆ կենտրոնական բանկը միտումնավոր դեւալվացնում է դոլարը` Չինաստանի եւ Եվրամիության հետ առեւտրային մրցակցությունում առավելություն ստանալու նպատակով: Վերջին շաբաթներին 1 եվրոն արժե 1.4 դոլար եւ ավելի:
Ինչ վերաբերում է դրամ/դոլար փոխարժեքին, ապա բանկերը 2011 թ. իրենց կանխատեսումներում 1 դոլարը կանխատեսում են 360-400 դրամ միջակայքում (միջինը 372): Բանկերի մեծամասնությունը հիմնականում կանխատեսել է 360-370 միջակայք:




























