Առեւտրային բանկերի միջեւ մրցակցության խորացումը հիմնակաում արտահայտվում է գնային պատերազմի տեսքով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թ.թ.» հհետազոտության մեջ:

Գնային պատերազմն առաջին հերթին հանգեցնում է կորպորատիվ բանկային ծառայությունների մարժաների կրճատման (սկսած 2010 թվականից): Մասնավորապես` բանկերը ստիպված են եղել նվազեցնել իրենց խոշոր վարկառուների գործող տոկոսադրույքները, քանի որ նրանք շուկայում վարկավորման աղբյուրներ կարող էին գտնել առավել բարենպաստ պայմաններով:

Տոկոսային մարժայի կրճատմանն է նպաստել նաեւ այն հանգամանքը, որ որոշ բանկեր օգտվել են օտարերկրյա էժան ռեսուրսների ներգրավման հնարավորությունից, ինչը լուրջ մրցակցային պայքար է ստեղծել եւ ստիպել բանկերին` իջեցնել վարկավորման տոկոսադրույքները եւ կրճատել տոկոսային մարժան: