Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հարցով քվեարկությունը կսկսվի 13:10-ին եւ կտեւի մինչեւ 14:10:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտել են:

ԱԺ-ում, մասնավորապես, մեջբերումներ են կատարել Զոհրաբյանի Facebook-յան էջի որոշ գրառումներից, որոնցում, իշխող մեծամասնության կարծիքով, հայտարարություններ կան, որոնք նվաստացնում եւ վիրավորում են Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեք համարվող մարդու արժանապատվությունը:

Ուստի իշխող «Իմ քայլը» դաշինքի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքային պահը մարդու իրավունքների պաշտպանությունն է: