Վարչապետի հետ հայտնի հանդիպմանը մասնակցել են դատավորներ, ԲԴԽ անդամներ, Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ. նրանց ներկայությամբ քրեական գործի վերաբերյալ նյութ քննարկելը իմ կարծիքով անթույլատրելի ձեւաչափ է անթույլատրելի օրակարգ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ ինքը այդ հանդիպմանը հրավիրված չի եղել:

«Շատ լավ է, որ ընդամենը օրակարգը հրապարակելուց հետո հարցը չի քննարկվել ինձ հասած տեղեկություններով: Այդ մասին նշել են դատավորները, այդ մոտեցումն ընդունվել է եւ հարցը հանվել է օրակարգից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործին՝ նշելով, թե որքանով է իրավաչափ, որ մի քանի տասնյակ մեղադրյալներից միայն մի քանիսի նկատմամբ է կալանքը որպես խափանման միջոց կիրառվել: