Հունիսի 5-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել թվով 400 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 43-ը,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 91-ը,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» - ազատ է արձակվել 48-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» - ազատ է արձակվել 77-ը:

 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: