Երեւանում` հունիսի 5-ին ժամը 23:00-ի սահմաններում, Քոչինյան փողոցում վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քոչինյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց 38-ամյա Արթուր Պողոսյանը վարելով «Մերսեդես» մակնիշի 16 ՕՍ 203 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտներ 32-ամյա Աննա Դավթյանին, 17-ամյա Նարինե Հարությունյանին, 18-ամյա Կարինե Պողոսյանին եւ 5-ամյա Ալետինա Դավթյանին:
Վրաերթի երթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննճական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:




























