Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք փոփոխությունների, այդ թվում՝

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի (կողմ՝ 89, միաձայն);

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 78, միաձայն);

«Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 86, միաձայն);

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 80, միաձայն);

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 80, միաձայն);

«Պետական ծառայողներին եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 77, միաձայն);

«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 75, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 2);

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 79, միաձայն):