Հայաստանը հունվար-ապրիլի ամիսների արդյունքներով, ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը` արդյունաբերական աճի տեմպերով` 6,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայտնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն: Արդյունաբերական արտադրության անկում արձանագրվել է Ադրբեջանում (- 0,9 տոկոս):
Աճի տեմպերով առաջատարը Բելառուսն է` 12,9 տոկոս: Երկրորդ տեղում` Ուկրաինան է` 8,5 տոկոս, չորրորդում Ղազախստանը` 6,1 տոկոս, Ռուսաստանը միայն 6-րդն է` 5,5 տոկոս:



























