Երեւանում հունիսի 5-ին ժամը 23:15-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Գարեգին Նժդեհի փողոցի 17 շենքի դիմաց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28-ամյա Արեւիկ Օհանջանյանը, ով աշխատում է  «Բիոմեդ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, վարելով Mitsubishi Pajero io մակնիշի 20 ՕԼ 725 ավտոմեքենան, «Հայրենիք» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա Արա Թադեւոսյանին: Վերջինս աշխատում է Գեղագիտության ազգային կենտրոնում որպես նկարիչ մանկավարժ:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում;