Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման հետեւանքով ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Տրանսպորտի նախարարի մամուլի խոսնակ Սուսան Տոնոյանը: Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով: Փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, որը ներկայումս տեղում ուսումնասիրություններ է կատարում:

Նշենք, որ հորդառատ անձրեւների հետեւանքով խոշոր փլուզում էր տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում: Այս պահին ճանապարհը փակ է: