Թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւելեթ Բահչելիի՝ Դիարբեքիրում հունիսի 6-ի նախընտրական հանրահավաքի հետ կապված PKK-ն հայտարարություն է տարածել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  PKK-ն դիարբեքիրցիներին կոչ է արել չմասնակցել եւ միտինգի ժամանակ որեւէ բողոքի գործողություն չիրականացնել։

MHP-ի լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը 16 տարի առաջ Դիարբեքիրում հատուկ ջոկատայինների եւ գյուղերի պահապանների հսկողությամբ կարողացել էր 50 հոգու առաջ ելույթ ունենալ։

Օրեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր MHP-ի 17 անդամի, ովքեր նախատեսել էին Դիարբեքիրում իրենց առաջնորդի հանրահավաքի ժամանակ սադրանքներ իրականացնել։