Հինգշաբթի՝ 2020 թվականի վերջին օրը, պղնձի արժեքը փոքր-ինչ նվազել է, ընդ որում՝ տարեսկզբից այդ մետաղը թանկացել էր մեկ քառորդով, վկայում են առկա տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում մարտին պղնձի ֆյուչերսների արժեքը նվազել էր 0.32 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի (շուրջ 0,45 կիլոգրամ) դիմաց  3,5332 դոլարի: Տարեսկզբից գինն աճել է 24,8 տոկոսով:

Չորեքշաբթի Լոնդոնի՝ մետաղների բորսայում (LME) երեք ամիս հետո մատակարարման պայմանով մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 7847,5 դոլարի, ալյումինի գինն աճել է 0,43 տոկոսով՝ հասնելով 1999,5 դոլարի, ցինկի գինը բարձրացել է 0,81 տոկոսով՝ հասնելով 2784,5 դոլարի մեկ տոննայի դիմաց: