Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անվանել է 2020 թվականը երկրի ղեկին իր պաշտոնավարկան 15 տարիների ընթացքում ամենաբարդ տարին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Վերջին 15 տարվա ընթացքում երբեք ավելի բարդ տարի չի եղել, քան անցնող 2020-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը դարի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական մարտահրավերն է:
Մերկելը նաեւ բարձր է գնահատել COVID-19-ի դեմ պայքարում բժիշկների աշխատանքը եւ հավելել, որ մեծ հույսեր ունի վարակի դեմ բնակչության պատվաստումների առնչությամբ:
Մերկելը կրկնել է իր խոստումը, որ պատվաստվելու է, երբ իր հերթը հասնի:





























