Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում հունիսի 11-ին: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հանձնարարականներ են տվել արտգործնախարարներին` լուծել Սոչիի հանդիպումից հետո մնացած հարցերը»,- հավելել է նա:
Նշենք, որ այս օրերին տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Նրանք Երեւան կժամանեն հունիսի 9-ին, իսկ այսօր հանդիպումներ են ունեցել Բաքվում: Նախատեսված է այցելություն նաեւ Լեռնային Ղարաբաղ, իսկ Հայաստան այցելության ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























