Եթե նախագահի հանձնարարականները ժամանակին կատարվեին, ապա գյուղատնտեսության ոլորտում տիրող  իրավիճակը զգալիորեն լավ կլիներ։ Հունիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ չնայած գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում առաջնային է հայտարարվել եւ գտնվում է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում, սակայն հանձնարարականները ըստ արժանվույն չեն կատարվում։ Նման իրավիճակում, Բերբերյանի կարծիքով, պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կհետեւեր երկրի ղեկավարի հանձնարարականների կատարմանը եւ թույլ չի տա, որպեսզի նախագահին ապատեղեկատվություն հասցնեն։

Բերբերյանը նաեւ նկատեց, որ Գյուղատնտեսության նախարարությունում կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։