Անհայտ անձինք գրաֆիտիով նկարազարդել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տունն ու դռան շեմին թողել խոզի գլուխ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Խոսքը վերաբերում է Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Ֆրանցիսկոյում, նրա տանը: Ավտոտնակի դռան վրա գրված էր «Չեղարկեք վարձավճարը», «Մենք ցանկանում ենք ամեն ինչ», «Ունիվերսալ նվազագույն եկամուտ»:

Երկու կողմերում թողել էին անարխիստների երկու խորհրդանիշ՝ «Ա» տառը՝ շրջանակի մեջ վերցված:

KRON4 տեղական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տան մոտ թողել են խոզի գլուխ, ինչպես նաեւ լցրել արհեստական արյուն: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ, արյունը մաքրել են, իսկ դուռը՝ ծածկել սեւ ժակավենով: