Եվրամիությունը եզրակացություն է կատարել Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Լավ նորություն է մեր ջանքերով եվրոպացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեծ քանակությամբ ապահովելը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը եզրակացրել է, որ Moderna-ի պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ: Այժմ մենք աշխատում ենք ողջ ուժով, որպեսզի ապահովենք դրա հասանելիությունը ԵՄ-ում»,-գրել է նա: