Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալներին այն բանից հետո, երբ Նեբրասկա նահանգի նահանգապետ Փիթեր Ռիքեթսը հայտարարել է, որ ներգաղթյալները, ամենայն հավանականությամբ, իրենց կարգավիճակի պատճառով պատվաստանյութ չեն ստանա, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ այդ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել ԱՄՆ կոնգրեսականների շրջանում, որոնք նահանգապետին մեղադրել են ռասիզմի մեջ:
«Դա ունիվերսալ իրավունք է: Մենք դա կանեինք»,-ասել է Օբրադորը:
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ինչպես իր կառավարությունը կիրականացնի այդ ծրագիրը կամ թե որ ներգաղթյալներն իրավունք ունեն պատվաստվել:




























